Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ «Ռաֆ Դավ» ՍՊԸ-ից հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13 փողոցում գտնվող «Ռաֆ Դավ» ՍՊԸ-ում վերելակից վայր ընկնելու հետևանքով Մասիսի շտապօգնությունը «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Ավագյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Հակոբ Մ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Հակոբ Մ․-ն, գտնվելով աշխատանքի վայրում՝ նշված հասցեում գործող ավտոմեքենաների մասերի և պարագաների վաճառքի խանութում, բեռների համար նախատեսված վերելակով խանութի սրահից դեպի նկուղային հարկ ապրանք բարձրացնելու նպատակով նկուղ իջնելուց վերելակի ճոպանը պոկվել է և մոտ 2 մետր բարձրությունից ընկել է նկուղային հարկ, ինչի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքը:
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեր Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ