ԱՄՆ-ը դաշնակիցներից պահանջում է հրաժարվել չինական արբանյակային կապից
ԱՄՆ
Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից պահանջում է հրաժարվել չինական արբանյակային կապի ծառայություններից: Այս մասին հայտնում են Nextgov/FCW և Defense One հրատարակությունները՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հուշագիրը։
«Կարևոր է ապահովել, որ արբանյակային ծառայությունները, որոնք տրամադրվում են չինացի պրովայդերների կողմից, ձեր երկրում չթույլատրվեն», - ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Հուշագրում նաև ասվում է, որ ամերիկյան արբանյակային կապի համակարգերը ենթադրաբար ավելի հուսալի են, և Պետդեպարտամենտը սպառնում է ամերիկացի դաշնակիցներին, որ SpaceX-ը, ինչպես և ամերիկյան այլ ընկերություններ, իրավունք վերապահեն իրենց հայեցողությամբ սահմանափակել կամ կասեցնել գործընկերների մուտքը արբանյակային կապի համակարգեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ