Ռիչարդ Գիրը կիսամերկ հայտնվել է Մեքսիկայի լողափում․ պապարացիները բաց չեն թողել պահը (լուսանկարներ)
Ժամանց
75-ամյա Հոլիվուդյան լեգենդ Ռիչարդ Գիրը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել։
Այս անգամ՝ ոչ կինոէկրանին, այլ Մեքսիկայի արևոտ լողափում, որտեղ նրան լուսանկարել են պապարացիները։
Լուսանկարներում Գիրը ցուցադրում է իր ամառային հանգիստը լանջաբաց լողազգեստով։ Չնայած տարիքին՝ դերասանը պահպանում է բավականին լավ մարզավիճակ, ինչը չի վրիպել երկրպագուների աչքից։ Շատերը նշել են, որ «Օֆիցերն ու ջենթլմենը» դերակատարը դեռ շարունակում է հմայել իր կերպարով։
Գիրը հանգստանում էր իր կնոջ՝ իսպանացի գործարարուհի Ալեխանդրա Սիլվայի և իրենց երեխաների հետ։ Զույգը ամուսնացել է 2018 թվականին և դաստիարակում է երկու որդիներին՝ Ալեքսանդրին և Ջեյմսին։
Ամառային լուսանկարներն արդեն տարածվել են համացանցում՝ հայտնվելով նորությունների կայքերում և սոցիալական ցանցերում։


