«Ձեր խաթրով ենք գնում, բայց թողեք ավտոբուսին անցնի». Պռոշյանի և Քասախի բնակիչները բացեցին ճանապարհը
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնել ենք, Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երեւան մտնող մայրուղին եւ պահանջում են գծից չհանել թիվ 25 և թիվ 59 երթուղու ավտոբուսները, որոնք այս երկու գյուղերը կապում են Երեւանին:
Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, քանի որ ակցիայի ոստիկանները փորձում էին բացել ճանապարհը՝ մեկնաբանելով, որ ավտոբուսում 80 տարեկան կին կա, պետք է հասնի տուն: «Ձեր խաթրով ենք գնում, մի այդպես արեք, գնացեք այն կողմ: Հայրենասիրությունից եք խոսում, մարդասիրությունից եք խոսում, մեքենայի մեջ 80 տարեկան մարդիկ են նստած, ճանապարհը բացեք, թող մարդը գնա»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը:
Այդ պահին նաեւ պարզվեց, որ ակցիայի մասնակիցներից մեկը ալկոհոլ է օգտագործել, ոստիկանները փորձեցին նրան մեկուսացնել, սակայն գյուղացիները թույլ չտվեցին՝ ասելով, ինքը հիմա հեռանում է, գնում է այստեղից:
Ի վերջո ավտոբուսին թույլ տվեցին անցնել:
Որոշ ժամանակ անց ակցիան ավարտվեց:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)