ԱՄՆ-ում թալանել են ներքին անվտանգության նախարարին
ԱՄՆ
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիսթի Նոյեմին թալանել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Capital Burger ռեստորանում ընթրիքի ժամանակ, հաղորդում Է CNN-ը:
Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով՝ հաստատությունում առկա անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, որ Նոյեմիի պայուսակը գողացել է անհայտ սպիտակամորթ տղամարդ:
Պայուսակում եղել են վարորդական իրավունքի վկայականներ, դեղորայք, բնակարանի բանալիներ, անձնագիր, նախարարության անցագիր, կոսմետիկ պայուսակ և մոտ 3 հազար դոլար կանխիկ գումար։ Այժմ գործով զբաղվում է Նոյեմի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայությունը։
