«Չի ուտում, չի քնում». Հեյլին կոչ է անում աղոթել
Ժամանց
Հեյլի Բիբերը կոչ է արել ընտանիքին և ընկերներին աղոթել իր ամուսնու՝ Ջասթին Բիբերի համար, ով, ըստ տեղեկությունների, գտնվում է հոգեկան ծանր վիճակում։
Daily Mail-ի աղբյուրի համաձայն՝ Ջասթինը «մոլագարական վիճակում է, չի քնում, գրեթե չի ուտում և գիշերային ժամերին ուղարկում է անհասկանալի հաղորդագրություններ» ։
Հեյլին, լինելով եկեղեցու ակտիվ անդամ, խորապես անհանգստացած է ամուսնու վիճակով և դիմել է շրջապատին՝ աղոթելու նրա առողջության համար։ Նրա խոսքով՝ Ջասթինը հաճախ չի գիտակցում իր պահվածքի վտանգավորությունը, ինչը ավելի է խորացնում իրավիճակը ։
Սոցիալական ցանցերում երկրպագուները նույնպես արտահայտում են իրենց անհանգստությունը՝ նշելով, որ Ջասթինի վերջին հրապարակումները և ուղիղ եթերը վկայում են նրա անկայուն հոգեկան վիճակի մասին։ Նրանք հորդորում են հանրությանը ուշադրություն դարձնել և աջակցել երգչին այս դժվարին պահին ։
