Զգուշացնում եմ՝ չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու․ Ալեն Սիմոնյան

Պարզ ա, որ պետք ա արդարացվի դահլիճում իրենց (ընդդիմադիր պատգամավորների – խմբ․) լինելը։ Հատկապես՝ Ապրիլի 24–ի մոտակայքում էս ձևով պետք է անել։ Բայց զգուշացնում եմ՝ չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Նա հստակեցրեց, որ պատասխանը լինելու է՝ «ընտրության, վերաբերմունքի և արձագանքների միջոցով»։ Սիմոնյանը նաև կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը չի ցանկանում իշխանություն վերցնել, «քանի որ գիտեն՝ չեն ընտրվի»։
ԱԺ նախագահի խոսքով՝ ընդդիադիր պատգամավորները խորհրդարան են գալիս «կոճակ սղմելու» համար։
«Ռոբերտ Քոչարյանն, իմ ունեցած տեղեկություններով, ջղայնացել է իրենց վրա, ասել է՝ ինչի՞ չեք գնում նիստերին, բա՞ որ հարց բարձրանա մանդատից զրկելու։ Կամ եթե դա էլ տեղի չի ունեցել, առնվազն աշխատավարձ ստանալու և նիստի չգալու համար են գալիս, կոճակը սեղմում ու կամաց դուրս գալիս»,– ասաց նա։
