Եթե Հովհաննես Ազոյանը պատգամավոր կամ լրագրող չէ, իրեն ինչ ասես կարելի՞ է ասել․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպին, հիշեցրեց իր ընկերոջ՝ դերասան Հովհաննես Ազոյանի հասցեին հնչեցված վիրավորանքը։
«Մենք այլ կարծիք ունենք դրա հետ կապված։ Կարծում ենք, որ էդ միջադեպի ամենասկզբնաղբյուրն այն է, որ Կանադայի քաղաքացին (նկատի ունի Բագրատ Սրբազանին – խմբ․), որ փողոցում էր, վիրավորանք էր հնչեցնում, օրինակ, իմ ընկերներից մեկի՝ Հովհաննես Ազոյանի հասցեին։ Որևէ մեկը հանձնաժողով ստեղծելու կամ դատապարտելու ձայն չհանեց։ Հայտնի դերասան է ․․․ եթե պատգամավոր կամ լրագրող չէ, իրեն ինչ ասես կարելի՞ է ասել»,– ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ Ազոյանը «հայտնի դերասան է, շատերի կողմից սիրված և իր ընկերն է»․ «Բա էդ ամեն ինչը վիրավորական չէ՞ր, դրան չենք անդրադառնում, բայց սրան անդրադառնո՞ւմ ենք»,– հավելեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ ամենաարագ ժամկետում էթիկայի մշտական հանձնաժողով է ստեղծվելու․ «Դրա ստեղծման համար մեզ պետք է նաև ընդդիմության համաձայնությունը»։
