Չեմ դատապարտում․ Սիմոնյանը՝ լրագրողի նկատմամբ Խաչատուր Սուքիասյանի պահվածքի մասին
«Դատապարտո՞ւմ եք Խաչատուր Սուքիասյանի պահվածքը լրագրողի նկատմամբ և ի՞նչ գնահատական կտաք այդ միջադեպին»,– ճեպազրույցի ժամանակ նման հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Չեմ դատապարտում։ Դատապարտում եմ կպչուն վերաբերմունքը, մարդկանց նյարդայնացնելը, հունից հանելը և դրա շուրջ լուր ստեղծելը։ Դուք դա նորմալ եք համարո՞ւմ»,– ասաց Սիմոնյանը՝ դիմելով լրագրողներին։
Որպես օրինակ նա բերեց իր նախկին հարևանուհուն, ով ամուսնալուծությունից հետո անձրևանոցով հարվածում էր նախկին ամուսնուն ու գոռում էր՝ օգնեցեք։
