Լարվածության պատճառն այլ է, պարզապես ռեպլիկ է հնչել դահլիճից. Վլադիմիր Վարդանյան
Քաղաքական
«Հարգելի գործընկերներ, ԶԼՄ-ներով իրականությանը չհամապատասխանող լուր է տարածվել առ այն, որ ԱԺ-ում րոպեներ առաջ տեղի ունեցած լարումը պայմանավորված է եղել ընդդիմության կողմից հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ ուղղված նախագիծ ներկայացնելով»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա հավելեց, թե լարումը տեղի է ունեցել, «ոչ մի առնչություն ունեցող դեպքով»։
«Պարզապես ռեպլիկ է հնչել դահլիճից»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։
ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ Ցեղասպանության հերքումը Հայաստանում քրեականացված է և ընթերցեց Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը։
