Ալեն Սիմոնյանը սադրեց. Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի և դրա պատճառների մասին (տեսանյութ)
ՏեսանյութերԱԺ դահլիճում միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ Ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար, հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա Ալեն Սիմոնյանին մեղադրեց հերթական անգամ սադրելու մեջ, պնդեց՝ «ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ՝ ինքը որտեղ է գտնվում»։
Հարցին՝ Վահե Ղալումյանն ի՞նչ դերակատարություն ունեցավ, Սաղաթելյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես իր դերակատարությունը չեմ հասկանում խորհրդարանում, բացի Նիկոլի սանիկ լինելուց, բայց դեռ կպարզենք, կհասկանանք»:
