Հայ բռնցքամարտիկները 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել
Սպորտ
Երևանում օրերս անցկացվել է բռնցքամարտի քաղաքապետի գավաթ միջազգային խաղարկությունը:
Տանտերերից բացի ռինգ են դուրս եկել նաև Կիպրոսի, Ղազախստանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Պաղեստինի և Մոլդովայի պատվիրակները:
Մեր բռնցքամարտիկները նվաճել են 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ:
Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնել են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ), Արարատ Հարությունյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ