Այդ «sms»-ին էլ չեմ սպասի, եթե զգամ՝ իմ հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ․ ՔԿ նախագահ
Քաղաքական
«Մտավախություն չունե՞ք, որ մի օր «sms»–ով կամ «մեյլով» կասեն՝ պարոն Պողոսյան, ցտեսություն Ձեզ»,– լրագրողը ճեպազրույցի ժամանակ հարցրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։
«Այդ հարցին նորից կպատասխանեմ։ Յուրաքանչյուրս պատրաստ ենք ծառայել մեր երկրին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կլինի։ Յուրաքանչյուրս անգամ ցանկացած պաշտոն ստանձնելուց պետք է պատրաստ լինենք նաև այդ պաշտոնը լքելուն»,– պատասխանեց ՔԿ նախագահը։
Նա նշեց, որ երկար տարիների ծառայության փորձ ունի, և «եթե մի օր զգա, որ իր հետաագա պաշտոնավարումը նպատակարհմար չէ, նույնիսկ չի սպասի այդ «sms»–ին»․ «Իմ երկար տարիների աշխատանքային փորձով ես կզգամ դա և ես ինքս իմ աշխատանքը կարող եմ գնահատել»,– հավելեց Պոսոսյանը։
