Երեխան գրկին մեքենա վարող քաղաքացին հայտնաբերվել է. ՆԳՆ Ոստիկանություն
Իրավունք
Ոստիկանությունից հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է.
«Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր չամրակապված ու մանկահասակ երեխան գրկին։
Արմավիրի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, մեքենայի մակնիշն ու համարանիշը։
55-ամյա տղամարդը «Տոյոտայով» հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նրա նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)