Ապրիլի 23-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը
Հասարակություն
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական, Օրջոնիկիձեի, Հակոբջանյան փողոցների, Մյասնիկյան 1-ին նրբանցքի գազասպառողների, «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ի, Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
