Թրամփը «հակաքրիստոնեական նախապաշարմունքները» արմատախիլ անելու համար աշխատանքային խումբ է ստեղծել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստեղծել է աշխատանքային խումբ՝ արմատախիլ անելու «հակաքրիստոնեական նախապաշարմունքները»։ Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը:
Խմբի առաջին ժողովը նախագահել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փամ Բոնդին։ Նա ասել է, որ մարմինը կաշխատի կրոնական կազմակերպությունների և նահանգային կառավարական գործակալությունների հետ՝ բացահայտելու և վերացնելու դաշնային կառավարության կողմից չարաշահումները:
Հաղորդվում է, որ պաշտոնյաներին խնդրել են ներկայացնել հակաքրիստոնեական նախապաշարմունքների օրինակներ, որոնց նրանք ականատես են եղել աշխատանքի ժամանակ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)