Թրամփը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քաշմիրի շրջանում հրաձգությունից հետո զանգահարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։ Այս մասին սոցցանցում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։
Դիվանագետը նշել է, որ երկխոսության ընթացքում Սպիտակ տան ղեկավարը ցավակցություն է հայտնել ահաբեկչության կապակցությամբ։
«Նախագահ Թրամփը խստորեն դատապարտել է ահաբեկչությունը և լիակատար աջակցություն հայտնել Հնդկաստանին նրա ջանքերում»,- գրել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)