ԱՄՆ-ում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածների թիվը աճել է 655%-ով. NYP
ԱՄՆ
ԱՄՆ-ում ահաբեկչության կասկածանքով ձերբակալություններն աճել են 655%-ով՝ կանոնավոր հականերգաղթական հարձակումների արդյունքում։ Այս մասին հայտնում է New York Post (NYP) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալները։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից ի վեր երկրում կալանավորվել է ահաբեկչության մեջ մեղադրվող 219 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում նման 29 ձերբակալություն է գրանցվել։
Ապրիլի 12-ին The Washington Post-ը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը ծրագրում է իր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում արտաքսել ԱՄՆ-ից 1 միլիոն օտարերկրյա միգրանտների։ Հրատարակությունն ընդգծել է, որ նպատակին հասնելու դեպքում ԱՄՆ ներկայիս իշխանությունները մեկ տարում երկուսուկես անգամ կգերազանցեն արտաքսումների նախկին առավելագույն թիվը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ