Մասկը մայիսից կկրճատի իր ներգրավվածությունը DOGE-ի գործունեությանը
ԱՄՆ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մայիսից կկրճատի իր ներգրավվածությունը ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտում (DOGE), որը նա ղեկավարում է։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Tesla-ի գործադիր տնօրենը՝ ելույթ ունենալով ներդրողների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հաջորդ ամսից ես իմ ժամանակից շատ ավելին կծախսեմ Tesla-ի վրա», - ասել է ձեռնարկատերը:
Մասկը հավելել է, որ շարունակելու է լուծել կառավարության խնդիրները։ Ըստ DOGE-ի ղեկավարի՝ ինքը նախատեսում է դրա համար շաբաթական մեկ-երկու օր հատկացնել։ Միևնույն ժամանակ, աշխատանքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «դա օգտակար և անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)