Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԳագիկ Ծառուկյանը հանդիպել է հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ:
Դեմիր Սյոնմեզը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում՝ հռչակ բերելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք մշակութային նախաձեռնություններ, որոնք պարոն Սյոնմեզը նախատեսում է կյանքի կոչել՝ գաղափարակից և հայրենանվեր մարդկանց աջակցությամբ:
Վերջին օրերին Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ սահմանափակ քանակությամբ թողարկված հատուկ կոնյակի առաջին պատվավոր հասցեատերը հենց Դեմիր Սյոնմեզն է՝ ի նշան երախտագիտության իր ազգային արմատներին հավատարիմ, հայրենանվեր գործունեության։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)