Դոկտոր Մարկ Մարատ Հայը նշանակվեց Գլենդել քաղաքի Մշակույթի Կոմիսար
Քաղաքական
Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը) Քլենդելի քաղաքապետական խորհրդի անդամներ Վարդան Գարփեթյանի ու Արդի Քասախյանի առաջարկությամբ և քաղաքային ամբողջ խորհրդի միաձայն ընտրությամբ մինչև 2028 թվականի ապրիլ 22ը նշանակվեց Գլենդել քաղաքի Արվեստի և Մշակույթի Կոմիսար:
Նա հայտնի ու սիրված երգիչ է, կոմպոզիտոր, սիմֆոնիկ դիրիժոր, երաժշտագետ, հասարակական ու համայնքային գործիչ, արվեստագիտության, սննդաբանության և բնաբուժության դոկտոր:
Նախկինում եղել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականը, իսկ այնուհետև Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսի խորհդականը:
Մարկ Մարատ Հայը հանդիսանում է Կալիֆորնիայի Բնաբուժների ասոցիացիայի փոխնախագահը, ինչպես նաև Լոս Անջելեսի The Guardian of Health առողջապահական կենտրոնի հիմնադիր-տնօրենը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)