Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Քաղաքացիների բիոմետրիկ տվյալները կառավարությունը դրել է օտար կառույցի տնօրինության ներքո․ Դանիելյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ ԵԿ նախագահ Հեննրիխ Դանիելյանը մանրամասնում է, թե ինչ վտանգներ է պարունակում բիոմետրիկ տվյալների հավաքագրման, անձնագրերի տպագրության և տրամադրման համակարգը կառավարության համաձայնությամբ օտար կառույցի վերահսկողության ներքո դնելու փաստը։

«2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրված համաձայնագրով բիոմետրիկ տվյալների հավաքագրման, անձնագրերի տպագրության և տրամադրման համակարգը փոխանցվում է օտար կառույցի՝ ֆրանսիական կոնսորցիումի վերահսկողության ներքո՝ նորաստեղծ «HAYPASS» օպերատորի միջոցով։

Այս որոշումը ներկայացվում է իբրև վարչարարական բարեփոխում և տեխնիկական առաջընթաց, սակայն իրականում այն պետք է դիտարկել ազգային ինքնիշխանության ենթակառուցվածքների համակարգված թուլացման և օտար վերահսկողության զիջման տրամաբանության մեջ:

Ի՞նչ է իրականում տեղի ունենում

• Հայ ժողովրդի ամենազգայուն տեղեկատվությունը՝ բիոմետրիկ տվյալները, դրվում են օտար կառույցի տնօրինության ներքո։

• Հայաստանը հրաժարվում է իր պետական իրավասությունից՝ պաշտպանելու սեփական քաղաքացիների ինքնությունը և անձնական անվտանգության տվյալները։

• Այս քայլը պայմանավորված է Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի լիբերալացման խոստումներով, սակայն առանց ամուր իրավական երաշխիքների և անվտանգության մեխանիզմների։

Այս իրավիճակում Հայաստանը հայտնվում է լրջագույն սպառնալիքի առաջ, որովհետև.

Ա) Տվյալների կառավարման լծակները դուրս են գալիս ազգային վերահսկողությունից։

Բ) Ցանկացած քաղաքական ճնշման դեպքում երկիրը չի կարողանա ամբողջությամբ պաշտպանել իր քաղաքացիներին։

Գ) Հայաստանը միջազգային ասպարեզում կորցնում է սուբյեկտային դիրք՝ դառնալով տեխնոլոգիական և քաղաքական կախվածության օբյեկտ։

Հայաստանը մենակ չէ այս սխալի ճանապարհին. բազմաթիվ երկրներ արդեն անցել են այս փուլի միջով և ծանր հետևանքներ են կրել.

• Ուկրաինա. Բիոմետրիկ համակարգերի օտար վերահսկողությունից հետո պետական տվյալների մասշտաբային արտահոսք և անվտանգության ճգնաժամ։

• Վրաստան. ՏՏ ենթակառուցվածքների օտարացումից հետո կիբերանվտանգության լիարժեք կորուստ։

• Կոսովո. Անձնագրային և ինքնության համակարգերի արտաքին կառավարում և ինքնիշխանության սահմանափակում։

• Աֆղանստան. ԱՄՆ-ի դուրս գալուց հետո պետական տվյալների անցում թշնամական ուժերի՝ «Թալիբանի»  ձեռքը։

• Սենեգալ, Նիգեր, Չադ. Ֆրանսիական կառույցների կողմից անձնագրային բազաների վերահսկում և ընտրական գործընթացների մանիպուլյացիա։

• Բոսնիա և Հերցեգովինա. Անձնագրային համակարգերի արտաքին մասնակցություն և քաղաքական ճնշումներ։

• Հոնդուրաս, Մոլդովա. Օտար հովանավորությամբ համակարգերի արդյունքում տվյալների վերահսկման կորուստ։

• Սկզբում խոստանում են տեխնիկական զարգացում և աջակցություն։

• Հետո դրվում են քաղաքական պայմաններ։

• Վերջում կորցվում է ազգային վերահսկողությունը՝ երկրի ինքնիշխանության և պետական անվտանգության հաշվին։

Հայաստանի նման փոքր, սահմանային և արտաքին վտանգների ենթակա պետության համար սեփական բիոմետրիկ տվյալների և անձնագրային համակարգի նկատմամբ լիարժեք վերահսկողության կորուստը ուղիղ հարված է պետականության հիմքերին։

• Առանց տեղեկատվական և կենսաբանական ինքնավարության, պետությունը չի կարող ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։

• Օտար կառույցներին տեղեկատվության փոխանցումը հետագայում կարող է օգտագործվել քաղաքական ճնշման, տեղեկատվական մանիպուլյացիաների և արտաքին վերահսկողության հաստատման նպատակով։

• Հայաստանը կարող է կորցնել իր սուվերեն որոշումների կայացման հնարավորությունը՝ ներքին և արտաքին քաղաքականության հարցերում։

Նիկոլ Փաշինյանի վարչակազմը, իբր կարճաժամկետ դիվանագիտական կամ տնտեսական արդյունքների հասնելու նպատակով, իրականում քայլ առ քայլ հանձնում է Հայաստանի ազգային ինքնիշխանության հիմնասյուները։

Սա ժամանակավոր վիզային դյուրացման կամ հարաբերական տեխնիկական բարելավումների դիմաց իրականացվող ռազմավարական կապիտուլյացիա է։

Պետականությունը չի կարող պահպանվել՝ զիջելով այն ամենը, ինչով պետությունն իրականում պետություն է։

Ինքնիշխանությունը չի վաճառվում և չի փոխանակվում ժամանակավոր քաղաքական շահերի դիմաց։

Հայաստանը պարտավոր է պահպանել և ամրապնդել իր ինստիտուցիոնալ ինքնությունը՝ պաշտպանելով սեփական քաղաքացիների իրավունքները, տվյալները և ազգային անվտանգությունը»,- ընդգծել է Դանիելյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված