Երկու դիպլոմավորված տգետ իշխանության բարձունքից անդադար «կրթում» են իրենց անկիրթ հպատակներին՝ երեկվա հպա՜րտ քաղաքացիներին. Սամվել Ֆարմանյան
Բլոգոսֆերա
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլն ու Աննան հարյուր ձևով են նվաստացրել հայ ժողովրդին: Բայց ամենաստորացուցիչը երևի նրան «կրթելու» այս արշավն է:
Երկու դիպլոմավորված տգետ՝ 0-ի ձգտող ինտելեկտով, միասին մեկ օտար լեզու չիմացող, միասին երևի 100 գիրք չկարդացած, իշխանության բարձունքից անդադար «կրթում» են իրենց անկիրթ հպատակներին՝ երեկվա հպա՜րտ քաղաքացիներին:
Ու այդքան «անկիրթ» հպատակների մեջ դեռ չի գտնվել մի երեխա, որ բարձրաձայնի՝ թագավորը մերկ է...
