Նոր Նորքի թաղապետարանում խուլիգանությունը Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. Թանդիլյան
Բլոգոսֆերա
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է.
«Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է։ Արժեհամակարգ, որտեղ վիրավորանքը, ատելությունը, բռնությունը, սուտն ու կեղծիքը պետության կառավարման հիմնական գործիքներն են։ Եվ այս ամենին աջակցում է «բարեփոխված» իրավապահ համակարգը, ով շարունակում է մնալ իշխանության քաղաքական կամակատարը։
Եվրոպական արժեքներով ժողովրդավարություն քարոզող իշխանությունը Հայաստանը վերածում է միջնադարյան լակոտակրատիայի, ինչից ազատվելն է միայն առկա խնդիրների լուծման ուղին»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում