Այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են․ Սամվել Հակոբյան
Բլոգոսֆերա
Ավագանու անդամ Սամվել Հակոբյանը գրում է․
«Մալաթիայի թաղապետն ասում է՝ եթե Ավինյանը իր համակուսակից Մասիվի թաղապետի հետ վարվի այնպես, ինչպես պետք է վարվի իրեն հարգող ցանկացած քաղաքապետ, ապա Արամ Զավենի բոլոր ենթակաները հրաժարական կտան։ Այսինքն՝ փոքրամասնության կոալիցիան կքանդվի։
Սա շանտաժ է՝ ամենաբարձր մակարդակի։
Այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են։ Այս քաղաքային իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը բոլոր հնարավոր ձևերով։
Նիկո´լ, Տիգրա´ն, ու՞ր եք: Խոսե´ք:
10-ով մեկին ծեծելը նորաձև՞ է..
Սելեկտիվ արդարադատությունն ու անպատժելիությունը նորաձև՞ են..»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում