Պրեսկոտը կհանդիպի մարտի 1-ի զոհերի հարազատներին
Իրավունք
Վաղը՝ հունվարի 17-ին, ժամը 09:00–ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կհանդիպի «Մարտի 1» հասարակական կազմակերպության անդամների եւ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ։
Հիշեցնենք, որ մինչ Պրեսկոտի կողմից զոհվածների հարազատների հետ հանդիպելու որոշման կայացումը, «Մարտի 1» ՀԿ անդամները, ինչպես նաեւ զոհվածների հարազատները մտադիր էին բողոքի ակցիայով «պատվել» Պրեսկոտի այցելությունը։ Նրանց մտահոգում է սպանության դեպքերի չբացայատված լինելու հանգամանքը։ Ավելորդ չենք համարում նշել, որ ի սկզբանե Պրեսկոտը զոհվածների հարազատներին հանդիպելու ցանկություն չի արտահայտել. դրա համար հիմք է դարձել հարազատների կողմից հանդիպման խնդրանքով ուղարկված նամակը՝ խիստ տոնայնությամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ