Հաղորդմանս հիմքով քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել xosnak.am-ի դեմ. պատգամավոր
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.
«Xosnak.am լրատվականի կողմից արցախահայության դեմ ատելության խոսք տարածելու, բռնության կոչեր հնչեցնելու և հանրության շրջանում թշնամանքի մթնոլորտ ձևավորելու համար օրերս ՀՀ գլխավոր դատախազ Տկն․ Աննա Վարդապետյանին էի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։
Ահա, ստացել եմ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պատասխանը՝ տվյալ լրատվականի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։
Վարույթի հիմքում նաև Նաիրի Հոխիկյանի և Մեսրոպ Առաքելյանի նույնաբովանդակ դիմումներն են»։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)