«Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի
Իրավունք
Այսօր` ժամը 15-00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճուղի) տեղի ունենացավ «Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» կենտրոն ՍՊԸ-ի գործով դատական նիստը՝ դատավոր՝ Ալեքսեյ Սուքոյան:
Դատական նիստի ընթացքում հետազոտվեցին գործում առկա ապացույցները և դատարանը հայտարարեց դատաքննությունն ավարտված:
«Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» կենտրոն ՍՊԸ-ի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 30-ին:
Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ' պահանջելով թերթում իր մասին տպագրված գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում, 2,5 մլն դրամի չափով փոխհատուցում, որից 500 հազար դրամը դատական ծախսերն են: Թերթը տեղեկություն էր տպագրել Գյումրի քաղաքում երկրաշարժից տուժած ընտանիքների համար «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից կառուցված Մուշ-2 թաղամասի շենքերի անորակության մասին' հղում կատարելով բնակիչների բողոքներին: «Գլենդել Հիլզ»-ը պնդում է, որ թերթում տեղ գտած «ինքնափլուզում» եզրը կարծիք է ստեղծում, թե շենքը քանդվում է, մինչդեռ ընդամենը ծեփանյութն էր թափվել: Ընկերությունը նաև պահանջում է հերքել այն տեղեկությունը, համաձայն որի' թերությունների մասին լռելու համար ընկերությունը մի անձի 1000 ԱՄՆ դոլար գումար է առաջարկել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում