Վիտկոֆը նշել է այն երկրների անունները, որոնք կարող են միանալ «Աբրահամի համաձայնագրին»
ԱՄՆ
Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում չորսից վեց երկրներ կարող են միանալ «Աբրահամի համաձայնագրին»՝ Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին Breitbart պորտալին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
«Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար շուտով մենք կտեսնենք նորմալացման ներուժ Լիբանանում և նույնիսկ Սիրիայում։ Դա կարող է տեղի ունենալ Լիբիայի հետ», - ասել է պորտալի աղբյուրը:
