Թրամփը Սիրիային կոչ է արել գործարքներ կնքել Իսրայելի հետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել նրան ստորագրել Իսրայելի հետ «Աբրահամի համաձայնագիրը»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
«Նախագահ Թրամփը կոչ է Սիրիային ստորագրել Իսրայելի հետ «Աբրահամի համաձայնագիրը»»,- գրել է նա։
Նա հավելել է՝ Թրամփը կոչ է արել Սիրիայի իշխանություններին ստիպել բոլոր ահաբեկիչներին լքել Սիրիան։
