«Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ». հիվանդներին բժշկող Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը Հայաստանում է (տեսանյութ)
Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է: Մատրոնա Նիկոնովան, լինելով կույր, տեսնում էր ապագան և բժշկում էր մարդկանց, նույնիսկ՝ ամենաանհույս հիվանդներին: Նա կանխատեսել է Ռուսական կայսրության փլուզումը, Ստալինի մահը և այլ հայտնի իրադարձություններ, բժշկել է բազմաթիվ մարդկանց: Իր աստվածահաճո գործերի համար Մատրոնա Մոսկվացին Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին:
Կիրակի օրը՝ մայիսի 11-ին, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ, սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքներից մի մասնիկ բերվեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմ: Մասունքի տեղափոխման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցում: Պատարագի և աղոթքի արարողությունը Սուրբ Մատրոնայի մասունքի մոտ առաջնորդում էր Երևանյան-Հայաստանյան թեմի ժամանակավոր կառավարիչ Ակսիյ արքեպիսկոպոս Պոդոլսկին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան
