ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը
ԱՄՆ
Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։
Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու իր որոշման մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է «երկրին հնարավորություն տալ»։
Սաուդյան Արաբիայում կայացած ֆորումում ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ նախորդ պատժամիջոցները, չնայած «կոշտ էին և կաթվածահար անող», կատարել են իրենց կարևոր դերը։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Թրամփի որոշումն անվանել է շրջադարձային պահ սիրիացի ժողովրդի համար։
