Նոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել. «ԱրմԼուր»
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ աշխատակազմին հայտարարելով, որ իր որոշումը կայացրել է ծանր ու պատասխանատու իրավիճակում։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ նա վստահեցրել է՝ չի պատրաստվում հարվածի տակ դնել իր թիմը, և քաղաքական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում։
Նշենք․ որ «Սպուտնիկ Արմենիա»–ի հետ զրույցում Տիգրան Տեր-Մարգարյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր հրաժարականի մասին լուրը։
«Եթե հրաժարական տալու լինեմ, ինքս պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին»,–ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին