Քաղաքապետարանը «վերանորոգել է» Կիևյան կամուրջը․ Նիկողոս Հովհաննիսյան
«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանյարներով․ «Առանց մեկ տառ չափազանցության, կարող եք հենց հիմա գնալ տեսնել, սա խայտառակություն է։ Քաղաքապետարանը վերանորոգել է Կիևյան կամուրջը։ Կիևյան Կառլ, ամենաբանուկ կամուրջներից մեկն է, ամենավտանգավորը՝ էս պահին։ Բետոն էլ չի է, ցեխ է արած ու լցրած, վերանորոգել են։ Հենց նոր եմ նկարել»։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը արձագանքել է ահազանգին՝ գրելով․ «Քաղաքացիների՝ հերթական ահազանգը։
Երևան քաղաքի 2024թ բյուջեով նախատեսված է 390մլն դրամ կամուրջների վերանորոգման համար։
Երևան մեր օրեր, Կիևյան կամուրջի վերանորագման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ։
390մլն դրամը մսխել է, պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին»»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին