Թրամփը հայտարարել է՝ որ դեպքում կժամանի Ստամբուլ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 16-ին ժամանել Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին հնարավոր մասնակցության համար, եթե դա անհրաժեշտ լինի: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես մտածում եմ գնալու մասին, բայց դա շատ դժվար է՝ կապված մեր այսօրվա և վաղվա զբաղվածության հետ։ Բայց եթե ինչ-որ բան պատահի և իմ ներկայությունը անհրաժեշտ լինի, ես կգնամ», - ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այժմ «իր մարդիկ» արդեն բանակցություններ են վարում։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև ամեն ինչ լավ կընթանա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)