ԱՄՆ-ը ձգտում է կանխել ՆԱՏՕ-ում թույլ օղակների առաջացումը․ Ռուբիո
ԱՄՆ
Ամերիկյան իշխանությունները ցանկանում են ապահովել, որ ՆԱՏՕ-ի կառուցվածքում «թույլ օղակներ» չլինեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է РИА Новости-ն։
Դիվանագետը խոսել է Վաշինգտոնի գործողությունների մասին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենում Թուրքիայի Անթալիա քաղաքում։
«Դաշինքի ուժը որոշվում է նրանով, թե որքան թույլ է նրա ամենաթույլ օղակը, և մենք ցանկանում ենք համոզվել, որ այս դաշինքում թույլ օղակներ չկան», - ասել է Ռուբիոն:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն լավ է «գլուխ հանում» այդ խնդիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)