Վարորդական վկայականները կթվայնացվեն
Հասարակություն
Հայաստանում վարորդական իրավունքները կթվայնացվեն:
Այս մասին հայտնելով Կառավարության նիստում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ քաղաքացիները կարող են դիմել և, գործող վարորդական վկայականներից բացի, ստանալ նաև թվայինը:
«ՀՀ տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական իրավունքի գոյությունը բավարար կլինի, և որևէ խնդիր չի առաջանա»,- մանրամասնել է նախարարը՝ շեշտելով, որ երկրի տարածքից դուրս պետք է ունենալ սովորական վարորդական վկայական։
Նրա խոսքով, պարեկները տեխնիկապես զինված են և կարող են շատ արագ նույնականացնել քաղաքացուն։ Ըստ նախարարի, նույնը նաև մեքենայի հաշվառման վկայագրի՝ տեխանձնագրի դեպքում է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ