Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել միջուկային զենքից
Իրան
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ՝ տնտեսական պատժամիջոցների ամբողջական վերացման դիմաց։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին։
Ըստ Շամխանիի՝ Թեհրանը պարտավորվում է ընդմիշտ հրաժարվել միջուկային զենքի ստեղծումից, ազատվել բարձր հարստացված ուրանի բոլոր պաշարներից, սահմանափակել ուրանի հարստացումը միայն քաղաքացիական մակարդակով և թույլ տալ միջազգային տեսուչներին ստուգումներ իրականացնել։ «Այդ քայլերը, հնարավոր են միայն բոլոր պատժամիջոցների անհապաղ վերացման պայմանով»,-ընդգծել է Շամխանին։
Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ն ընդունի պայմանները, համաձայնագիրը կարող է անհապաղ ստորագրվել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան