Ապօրինի ծառահատում «Դիլիջան» ազգային պարկում
Իրավունք
Հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային պարկի անտառապահն ու հայտնել, որ հունվարի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծինի անտառամասից ուռենի են հատել:
Նույն օրը, ժամը 16.30-ին, ապօրինի ծառահատումը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Թեղուտ գյուղի 54-ամյա մի բնակչի, որը խոստովանել է կատարածն ու ներկայացրել հանցագործության գործիք բենզասղոցը: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում