Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

590.000 ԱՄՆ դոլարի գողությունը՝ որպես իրավական համակարգի ախտորոշում․ Հրաչյա Մուշեղյան

Բլոգոսֆերա

Գումարը, լինելով առգրավված ապացույց կամ հանցանքից ստացված ենթադրյալ գույք, պետք է խիստ սահմանված կարգով հանձնվեր ԿԲ պահպանությանն կամ պահվեր պետական գանձապետարանում՝ ըստ ընթացակարգի։ Իսկ այդ կարգը վերահսկելու և ապահովելու իրավական պատասխանատվությունն ունի հենց դատախազը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՔԾ (ՀԿԿ) նախկին քննիչ, այժմ՝ փաստաբան Հրաչյա Մուշեղյանը՝ անդրադառնալով ՔԿ շենքից գողության դեպքին։

«590.000 ԱՄՆ դոլարի գողությունը՝ որպես իրավական համակարգի ախտորոշում։
2025 թվականի մայիսի 20-ի ցերեկը՝ աշխատանքային ժամին, առանց դռան բռնվելու աղմուկի, առանց որևէ պաշտոնյայի զարմանքի, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով վարչության շենք է մուտք գործել անձ, ով ունեցել է ՀՀ ՔԿ քննիչի կեղծ անցագիր։ Մուտք է գործել մի հաստատություն, որտեղ, իբր, գործել է անցագրային խստագույն ռեժիմ: Նա ներսում մնում է շուրջ 16 ժամ՝ լուռ, համակարգված և լկտի կերպով հափշտակում է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 ԱՄՆ դոլար գումարը։ Գնում է՝ ձեռքին տարա՝ սեփական մեզով, որպեսզի անգամ ամենաչնչին կենսաբանական հետքը չթողնի։ Հաջորդ օրը, երբ մյուսներն արդեն աշխատանքի են գալիս, նա արդեն դուրս է եկել հանգիստ, անվնաս։
Ահա սրանք են փաստերը։ Բայց իրական աղետը սա չէ։

Այսպես կոչված «590 հազարի գողությունը» մեր իրավական համակարգի պոտենցիալ էպիկրիզն է՝ ախտաբանական խոցելիության, քրոնիկ անպատասխանատվության, պաթոլոգիկ անփորձության և սուր ինստիտուցիոնալ ապակայունության խտացված դրսևորումը։ Սա չի կարելի դիտարկել միայն որպես մեկ անձի հանցավոր վարք։ Սկանդալը 590 հազար դոլարի գողությունը չէ Քննչական կոմիտեից, այլ հստակ ազդանշան համակարգային ճգնաժամի մասին։ Արդեն պարզ է, որ սոսկ մեղադրյալների կալանավորումը բավարար չէ։ Դա ընդամենը մակերեսային շփոթեցնում է իրավիճակը՝ իրականության խորքում թաքցնելով պետական կառավարման, վերահսկողության և բարեվարքության լուրջ բացթողումներ։

ՔԿ հինգերորդ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն ու մեկ այլ գործով մեղադրյալ Էդգար Գրիգորյանը ձերբակալված են։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ գումարի մեծ մասը վերադարձվել է։ Բայց մենք պետք է հրաժարվենք մեթոդաբանական ինքնախաբեությունից՝ կարծելով, թե գողության բացահայտումն արդեն արդարություն է։ Ոչ։ Արդարությունը երբեմն ոչ թե գողին բռնելն է, այլ գողությունը կանխելն է։ Այստեղ քննության տակ պետք է դրվի ոչ թե միայն հանցագործության փաստը, այլ՝ դրա հնարավորությունը։ Ինչպե՞ս է, որ մի ամբողջ վարչական շենքում, որում պահվում էր 590 հազարը, և որի մասին տեղյակ էին բոլոր քննիչները, այդ գումարը դառնում է թիրախ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ։ Իսկ նախորդ՝ դեկտեմբերյան փորձը(ըստ մամուլի հրապարակումների), արդյոք ի՞նչ արձագանք գտավ իրավապահ համակարգում։ Եթե արդեն եղել է փորձ, ապա չպետք է վերանայվեր պահեստավորման, պահպանման, մուտքի վերահսկման ամբողջ ռեժիմը։ Ինչու՞ չվերանայվեց։ Ինչու՞ չեղան համապարփակ դասեր։
ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, ի պատասխան հասարակության արդարացի ցասման, հանդես եկավ աղմկոտ ու միաժամանակ սառը արդարացմամբ. «Քննչական կոմիտեն ինքն է բացահայտել դեպքը։ Քննիչը հետևողական էր։ Գումարի մեծ մասը գտնվել է։ ՊԵԿ շենքն էր, պահպանում էր մասնավոր կազմակերպություն»։ Պարոն Պողոսյան, Ձեր հրապարակային խոսքը բացահայտման մասին չէ, սա արդեն համակարգի ներսում գործող իրավիճակը ծածկելու փորձի մեկնարկն է։ Որևէ գործի հաջող բացահայտումը չի կարող լինել արդարացում այն բանի, որ այդ հանցանքը տեղի է ունեցել հենց այն շենքում, որտեղ դուք ղեկավարում եք օրինականության մուտքը։ Իսկ ինչո՞ւ չկան և չխոսեցիք պատասխանատու ղեկավարների մասին, ովքեր խիստ կասկածելի անփութությամբ հնարավորություն են տվել նման ոտնձգությանը։


Ներող եղիր, պարոն նախագահ, բայց դուք ի՞նչ բացահայտման մասին եք խոսում, երբ հենց ձեր ղեկավարած համակարգում է տեղի ունեցել այս ցնցող պայթյունը։ Երբ պետական հաստատության ներսում 16 ժամ ազատ շրջող մարդը՝ ռետինե դիմակով, ակնոցով, և անգամ միզելու համար տարայով է գալիս, դուք խոսում եք բացահայտման մե՞ծ հաջողության մասին։ Սա չպետք է լինի ո՛չ համակարգի ձեռքբերում, ո՛չ հպարտություն։ Սա՝ ուղիղ տապալում է։ Եթե որևէ մեկին պետք է շնորհավորել, ապա՝ ոչ թե ձեր համակարգը, այլ այն պատահական հանգամանքը, որ հանցագործության հետքերը չսրբվեցին, գումարը ամբողջությամբ չփախցվեց, և ձեր անգործության արդյունքն անվերադարձ չդարձավ։ Ինչպե՞ս պետք է ընկալել ՔԿ նախագահի միտքը, թե իբր իրենք են բացահայտել հանցագործությունը։ Սա այն նույն տիպի խոսք է, որը հիշեցնում է հրշեջի՝ հպարտությամբ հայտարարությունը, թե «մենք մեր ձեռքով մարեցինք այն հրդեհը, որը մեր պահած բենզինի կողքին բռնկվեց»։ Արդեն ժամանակն է դնել ցավոտ, բայց արդարացի հարցը՝ ո՞վքեր են նշանակվում նման բարձր պաշտոնների։ Ինչպիսի՞ փորձառություն է պետք ունենալ ՔԿ վարչության պետ դառնալու համար։ Ո՞ւմ ձեռքում է որոշման ծանրությունը։ Այստեղ պարզ երևում է նաև պաշտոնների տրամադրման արատավոր պրակտիկան։ Երբ նշանակվում են դեռևս չկայացած, անփորձ, ղեկավարումից հեռու աշխատակիցներ, որոնց միակ «արժեքը» հավատարիմ լոյալությունն է։ Այս գործը պետք է հիմք դառնա վերանայելու՝ ինչպես են անձինք ընտրվում նման բարձր պաշտոնների համար։ Անձի կենսագրությունը պետք է ներառի ոչ թե կոռեկտ հարաբերություններ՝ վերադասների հետ, այլ հստակ գործնական փորձ, ինստիտուցիոնալ պատկերացում և կառավարչական պատասխանատվության մշակույթ։ Այո, ՀՀ գործող օրենսդրությունը վատը չէ, այն միանշանակ, կառուցվածքային և տեխնիկապես բավարար է նման հանցագործությունները կանխելու համար։ Բայց այդ օրենսդրության մարմնավորողները՝ պաշտոնյաները, հաճախ չեն կրում ոչ բարոյական, ոչ կառավարչական պատասխանատվություն։ Այսօր հանցանքն ավելի հաճախ բխում է ոչ թե օրենքների բացակայությունից, այլ՝ այդ օրենքների հանդեպ խեղաթյուրված վերաբերմունքից, քանի որ այդ օրենսդրության կրողները ներսից հոտած են։ Նրանց արժեքային համակարգը խեղված է՝ կառուցված ոչ թե պետության շահի, այլ պաշտոնի պահպանման, անձնական լոյալության և PR-ի վրա։ Իրավունքը չի կարող իր գործն անել, երբ այն կրողը չի կրում պատասխանատվություն։ Ազգին ի վերջո չի սպանում գողը։ Ազգին սպանում է գողություն դարձած բնականոն վիճակը։ 

Այս աղմկահարույց դեպքի կոնտեքստում, ցավոք, անտեսվում է մեկ առանցքային դերակատար՝ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը, որի պարտականությունների մեջ էր մտնում ոչ միայն նախաձեռնված քրեական վարույթի օրինականության հսկումը, այլև՝ գործով առգրավված գույքի ճշգրիտ հաշվառումը, պահպանման պատշաճ կազմակերպումը և անհրաժեշտության դեպքում՝ դրանց փոխանցումը իրավասու մարմնին, օրինակ՝ ՀՀ Կենտրոնական բանկ։ Ի՞նչ էր պետք անել։ Գումարը, լինելով առգրավված ապացույց կամ հանցանքից ստացված ենթադրյալ գույք, պետք է խիստ սահմանված կարգով հանձնվեր ԿԲ պահպանությանն կամ պահվեր պետական գանձապետարանում՝ ըստ ընթացակարգի։ Իսկ այդ կարգը վերահսկելու և ապահովելու իրավական պատասխանատվությունն ունի հենց դատախազը։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ իրականում։ Գումարը մնաց ՔԿ շենքում՝ առանց պատշաճ հաշվառումի, գրանցման կամ ապահով պահպանման միջոցառումների։ Սա ոչ միայն կազմակերպչական, այլ նաև դատավարական հսկողության բացթողում է, որի հետևանքով հնարավոր դարձավ դարի ամենախայտառակ և համակարգային գողություններից մեկը։ Պետք է հստակ արձանագրել. եթե դատախազն իր գործառույթներն իրականացներ ամբողջ ծավալով, ապա գումարը չէր մնա ՔԿ շենքում՝ առանց վերահսկման, և այս ամենը, ամենայն հավանականությամբ, երբեք տեղի չէր ունենա։

Հ.Գ. Եթե ուզում ենք պետություն, ուր արդարությունը պատահականություն չէ, ապա այս քննությունն ու համակարգի վերակազմավորումը պետք է դառնան պարտադիր ուղի։ Այլապես վաղը գողը չի լինի անծանոթ դիմակով մարդը։ Նա կլինի ներսում՝ պաշտոնի, և կնայի մեր աչքերին՝ մեր օրենքների անունից»,- գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված