Դուա Լիպան ամուսնանում է
Ժամանց
Դուա Լիպան նշանադրվել է բրիտանացի դերասան Կալլում Թերների հետ։ Նշանադրությունը տեղի է ունեցել 2024-ի դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդյան նախօրեին։ Թերներն անձամբ է ընտրել մատանին՝ խորհրդակցելով Լիպայի հարազատների հետ։ Զույգը հանդիպել է 2024-ի սկզբին և արագ սկսել հարաբերությունները։ Նրանց հարսանիքի պլանները դեռ չեն որոշվել զբաղված գրաֆիկների պատճառով։