ԱՄՆ-ը չի օգնել Իսրայելին՝ հարվածելու Իրանին․ ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ
ԱՄՆ-ը ներգրավված չի եղել Իրանին Իսրայելի հարվածներին։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։
«Այս գիշեր Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ: Մենք ներգրավված չենք Իրանի դեմ հարվածների մեջ, և մեր առաջնահերթությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է»,- ասել է նա:
Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին և Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և մի քանի միջուկային գիտնականներ սպանվել են։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ հարձակումն ուղղված է եղել Իրանի միջուկային ենթակառուցվածքին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)