Այս հարձակումը չէր լինի՝ առանց ԱՄՆ-ի համակարգման և «կանաչ լույսի»․ Իրանի ԱԳ նախարար Արաղչի
Իրան
ԱՄՆ-ը Իսրայելի համար «կանաչ լույս է վառել» Իրանին հարվածելու համար։ Այս մասին, ըստ գերատեսչության Telegram ալիքի, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Այս հարձակումը չէր լինի՝ առանց ԱՄՆ-ի համակարգման և «կանաչ լույսի»: ԱՄՆ կառավարությունը, որպես Իսրայելի գլխավոր դաշնակից, պատասխանատվություն է կրում այդ գործողությունների սարսափելի հետևանքների համար»,- ասել է նախարարը։
Իր հերթի, ինչպես հայտնել ենք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանին Իսրայելի հարվածներին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան