Եկել է վրեժխնդրության ժամանակը․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրան
Իրանը կավարտի Իսրայելի սկսած պատմությունը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, փոխանցում է Mehr-ը:
«Հանցավոր սիոնիստական ռեժիմը, հարձակումներ գործելով բնակելի շրջանների վրա, ապացուցեց, որ նա մարդկության մեծագույն թշնամին է և իրանական ազգի յուրաքանչյուր մարդու ամենավատ թշնամին», - ասել է նա:
«Եկել է վրեժխնդրության ժամանակը, և այդ վրեժխնդրությունը կիրականացվի՝ ցանկացած միջոցներով և բոլոր գործիքների օգտագործմամբ։ Նրանք են սկսել այդ պատմությունը, բայց մենք ավարտին կհասցնենք», - եզրափակել Է Իրանի խորհրդարանի խոսնակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան