Իրանի առաջնորդը պահապանների կորպուսի նոր ղեկավար է նշանակել
Իրան
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Հոսեյն Սալամիի մահից հետո Մոհամմադ Փաղփուրին նշանակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը։
2009 թվականից Փաղփուրը զբաղեցնում է կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը։
Մինչ այս Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանի տարածքում լայնածավալ գործողության ընթացքում սպանվել է իրանցի երեք բարձրաստիճան զինվորական։
Հաղորդվում է, որ գործողության արդյունքում ոչնչացվել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Հոսեյն Սալամին և Արտակարգ իրավիճակների հրամանատարության ղեկավար Ղոլամ Ալի Ռաշիդը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան