Իսրայելը հարձակվել է Իրանի միջուկային օբյեկտի վրա
Իրան
Իսրայելական զորքերը նոր հարձակում են իրականացրել Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտի վրա։ Այս մասին հայտնում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը IRIB։
«Մի քանի րոպե առաջ Սիոնիստական ռեժիմը (Իսրայել-խմբ․) նոր հարձակումներ և ագրեսիա է իրականացրել՝ հարվածներ հասցնելով Նաթանզի միջուկային օբյեկտի տարածքին»,- ասվում է հոդվածում։
Դրանում նշվում է, որ հարձակման են ենթարկվել նաև Շիրազ և Թավրիզ քաղաքների մոտ գտնվող կառույցները։
Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքում պայթյուն է որոտացել։ Այն գրանցվել է տեղի օդանավակայանի մոտ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան