Նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ
Քաղաքական
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։
Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները։
Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտներում պետության քաղաքականությունը՝ մանրամասնելով իրականացված և նախատեսվող աշխատանքները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների և այլնի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են նաև ռիսկերի ու աղետների հետևանքների հաղթահարման, ինչպես նաև դրանց արդյունավետ արձագանքման մեխանիզմների կիրառման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)