Իրանը հայտնում է Իսրայելի հարձակումների ժամանակ ԻՀՊԿ ևս մեկ հրամանատարի սպանության մասին
Իրան
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն սպանվել է Իրանի տարածքում հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է իրանական Nour News գործակալությունը։
Պաշտոնական հաստատում չկա, սակայն իսրայելական բանակը նույնպես հայտարարել է Հաջիզադեի վերացման մասին։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նախորդ գիշեր հետախուզությունը ստորգետնյա օբյեկտներից մեկում արձանագրել է ԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպաների հանդիպումը: Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել այս կենտրոնին, որտեղ գտնվում էր Հաջիզադեն հրամանատարության այլ ներկայացուցիչների հետ։
Զինվորականներն ընդգծել են, որ գեներալը բազմիցս կոչ է արել ոչնչացնել Իսրայելը և մասնակցել երկրի դեմ հարձակումներին։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հիշեցրել է, որ նա մասնակցել է Իսրայելին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներին, այդ թվում՝ 2024 թվականի հոկտեմբերին և ապրիլին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան