Իրանա-Իսրայելական հակամարտությունը լուրջ ազդեցություն չի ունենա Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վրա
Քաղաքական
Քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը չի փոխվի Իրան-Իսրայել սրվող հակամարտության պատճառով, և Ուկրաինային ցուցաբերվող օժանդակությունը կմնա նույն մակարդակի՝ հիմնականում նախկինում հաստատված մատակարարումների շրջանակներում։
Ավելի վաղ որոշ վերլուծաբաններ նշել էին, որ Մերձավոր Արևելքում հնարավոր լայնածավալ հակամարտությունը կարող է հանգեցնել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների կենտրոնացման Իսրայելի ուղղությամբ՝ Ուկրաինայի վնասով։ Սակայն Ասաֆովը շեշտում է, որ ԱՄՆ-ն այժմ փորձում է նվազեցնել սեփական ներգրավվածությունը ուկրաինական ճգնաժամում և այդ բեռը փոխանցել Եվրոպային։
Ըստ նրա՝ Վաշինգտոնը շահագրգռված չէ Ռուսաստանա-ուկրաինական հակամարտության լուծմամբ, այլ ցանկանում է միայն նվազեցնել սեփական կորուստներն ու ծախսերը։ Այսպիսով, Մերձավոր Արևելքում սկսվող հնարավոր լայն պատերազմը էական ազդեցություն չի ունենա ուկրաինական ուղղությամբ ԱՄՆ դիրքորոշման վրա, ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)