Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն և «BMW»-ն․ վերջինի անվահեծանը կոտրվել է, իսկ ավտոմեքենան կողաշրջվել․ կա 5 վիրшվոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի դիմացի ձախ անվահեծանը կոտրվել է, իսկ ավտոմեքենան կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։